Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը հաստատել է հուսիների դեմ պայքարելու համար արաբական կոալիցիայի զինվորականների ներթափանցումը Եմեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարի խոսքով՝ երկրի տարածք են մտել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ զորքերը։
«Շուտով մենք կնշենք նոր տոն՝ հուսիներից Եմենի ազատագրման տոնը»,- հայտարարել է Յասինը։