News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչները դժվարություններ ունենալիս հաճախ են տարբեր տակտիկական մանեւրումներ կատարում: Օրինակ՝ հոլիվուդյան մի ֆիլմում ռեժիսորն Ալբանիայի հետ կեղծ պատերազմ է սկսում՝ նախագահի մասնակցությամբ սեքսուալ բնույթի սկանդալից բոլորին շեղելու համար: Կասկածներ կան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման վտանգավոր սցենար է զարգացնում Թուրքիայում: Այս մասին ասված է «New York Times»-ում հրապարակված հոդվածում:

Հեղինակների խոսքով, Էրդողանն իշխանության համար հուսահատ պայքար է մղում հունիսին կայացած ընտրություններում իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ մեծամասնությունը կորցնելուց հետո: «Անցյալ ամիս՝ նոյեմբերի 1-ի նոր ընտրությունների նախաշեմին, պարոն Էրդողանը վերսկսեց քուրդ անջատականների՝ Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պատերազմը, ակնհայտորեն փորձ անելով ուժեղացնել կառավարության նկատմամբ աջակցությունը եւ այդպիսով փրկել ավտորիտար կառավարումը շարունակելու եւ ավելի լայն իրավասություններ ունենալու իր հավակնությունները»,- ասված է հոդվածում:

Ռազմական գործողությունները վերսկսելու պատրվակ հանդիսացավ երկու թուրք զինվորականի սպանությունը, բայց եթե անգամ նրանց սպանել են ՔԱԿ-ի անդամները, ապա «պարոն Էրդողանը կարող էր արձագանքելու այլ ուղիներ գտնել՝ լայնածավալ պատերազմ սկսելու փոխարեն»:

Հոդվածագիրների կարծիքով, վերսկսելով ռազմական գործողությունները՝ Էրդողանը թուրք ազգայնականներին ուղղված քայլ արեց: «Նրան անհանգստացնում է անջատականների աճող հզորությունը, որոնց ներկայացուցիչները Սիրիայում ԱՄՆ-ի մերձավոր եւ արդյունավետ դաշնակիցներն են դարձել «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- գրում են հեղինակները:

Էրդողանը վախենում է, որ ամբողջ տարածաշրջանում՝ Իրանում, Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում բնակվող քրդերն ավելի համառորեն կսկսեն պայքարել ինքնիշխան պետություն ստեղծելու համար, ինչին այդքան երկար են սպասել:

Հեղինակները հիշեցնում են, որ վերջերս Էրդողանը համաձայնեց Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար եւ միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, սակայն նշում են, որ նրա համար գլխավոր առաջնահերթությունը քրդերի դեմ պայքարն է: «Միացյալ Նահանգները պետք է օգտագործի տարածաշրջանում իր ազդեցությունը՝ մարտական գործողությունները դադարեցնելու եւ Էրդողանին ռազմական գործողությունը շարունալու պատրվակից զրկելու համար, որն ավելի է դժվարացնում ԻԼԻՊ-ի դեմ ծանր պայքարը»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ