Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչներից Բորիս Ասրիեւի տանը ոստիկանությունը թմրանյութ պատրաստելու պարագաներ է հայտնաբերել:
Ոստիկաններն առանձնատանը հայտնաբերել են լուցկու տուփեր, ներարկիչներ, սոլպադեին տեսակի դեղահաբերի դատարկ տուփ: Առանձնատանը հյուրընկալված, նույն գյուղի բնակիչ Նիկոլայ Անանյանն ասել է, որ պարագաները թմրանյութ պատրաստելու համար են, այն գրեթե պատրաստ է եղել, մնացել է միայն զանգվածը բացել ջրով:
Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է քննություն: