News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բժիշկները 4 անգամ փորձել են վերակենդանացնել Ռոստովում դաժան ծեծի պատճառով մահացած Ռաֆայել Խլղաթյանի սիրտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Վիկտորյան։

Կնոջ խոսքով՝ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 31-ի գիշերը՝ Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։ «Նրա ծնողները գյուղում են ապրում, իսկ մենք՝ Ռոստովում։ Կիրակի մենք հյուր էինք գնացել նրանց։ Սկզբում տանն էինք, իսկ երեկոյան գնացինք Կենտրոն։ Այդպես է կոչվում վայրը, որտեղ նշում են բոլոր տոները։ Երաժշտություն էր հնչում, խորոված էին անում, շատ մարդ կար հավաքված»,- պատմում է Վիկտորյան։

Հետո, կնոջ խոսքով, իրենք բոլորը միասին տուն էին վերադարձել։ Վիկտորյան սկեսրոջ հետ տեղավորել է երեխաներին՝ իրենց  7-ամսական դստերն ու Ռաֆայելի 9-ամսական քրոջը։

«Կեսգիշերին մոտ նա հոր հետ տանից դուրս եկավ։ Երկուսն էլ հարբած էին։ Նրանք նորից Կենտրոն գնացին։Ճանապարհին մեքենայի հայելին կպել էր կանգնած տղաներից մեկի շորին, սակայն նրանք առաջ էին շարժվել։ Հետ վերադառնալիս նրանց արդեն մեծ ամբոխ էր սպասում։ Նրանք երեւի հասկացել էին, որ այդ մարդիկ իրենց են սպասում։ Ռաֆայելը արագություն էր հավաքել, սակայն, կորցնելով ղեկի կառավարումը, սկսել էր հարվածել կայանած մեքենաներին։ 4 մեքենայի էր խփել, իսկ 5-րդի վրա առջեւի անիվը խցանվել էր»,- շարունակում է պատմել Վիկտորյան։

Երբ մեքենան կանգ էր առել, մարդիկ շշերով կոտրել էին ապակին եւ երիտասարդին ու հորը միջից դուրս բերել։ Հետո սկսել էին ծեծել։

Վիկտորյայի խոսքով՝ ամբոխի միջից մի քանի մարդ փորձել է օգնել Ռաֆայելին եւ հորը։ Նրանց թվում՝ գյուղի բնակիչ, քաղաքացիական հագուստով ոստիկան ոմն Գ.-ն։ Ռաֆայելին վերջին հարվածները հասցրել է Անդրեյ Զ.-ն, որի մեքենան նույնպես վնասվել էր։

«Մարդիկ ասում են, որ նա Ռաֆայելի գլուխը մի քանի անգամ խփել էր ճանապարհի եզրաքարին՝ գոռալով, թե ես դեռ վարկերս չեմ մարել»,- հավելեց Խլղաթյանի այրին։

Կատարվածի մասին Վիկտորյան իմացել է ժամը 1-ի սահմաններում։ Կնոջը հայտնել էին, որ ամուսինը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։

«Նրա սիրտը 4 անգամ փորձել էին վերակենդանացնել, սակայն այդպես էլ չէր հաջողվել»,- ասաց Վիկտորյան եւ նշեց, որ դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել։

Ռաֆայելի հայրը՝ Սերգեյ Խլղաթյանը, ներկայումս գանգուղեղի փակ վնասվածքով, ծնոտի կոտրվածքով եւ կողերի ջարդվածքով գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները ստուգում են նրա ներքին օրգանների վիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ