News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վլադիմիր Գասպարյանը կրկին սթափվելու կոչ է արել, այս անգամ` լրագրողներին։

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունից դուրս գալուց հետո` այսօր` սեպտեմբերի 2–ին, լրագրողները փորձեցին ոստիկանապետից մեկնաբանություն ստանալ «ԷյրԱրմենիայի» սեփականատիրոջը ՀՖՖ ակադեմիայում ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Ոստիկանապետը նշեց, որ ինքը դեպքի ժամանակ արձակուրդում է եղել, քանի որ ինքն էլ «արձակուրդում գտնվելու իրավունք ունի» եւ գործի մանրամասներին չի տիրապետում։ 

«Ես գիտեմ, որ դեպքն եղել ա, գիտեմ, որ լուծում ա եղել, գիտեմ, որ քաղաքացին չի բողոքել։ Դուք հասկանո՞ւմ եք` ես օրեկան ինչքան նման գործեր եմ ունենում։ Նյութերը ուղարկվել են Քննչական կոմիտե, ես չեմ տիրապետում»,–ասաց Վլադիմիր Գասպարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նաշանակում է, որ ցանկացած քաղաքացու կարելի է առեւանգել եւ անպատիժ մնալ, եթե Վլադիմիր Գասպարյանն արձակուրդում է, կամ զբաղված, ոստիկանապետը պատասխանեց իր «ֆիրմային» սթափվելու կոչով. «Ես էն անձնավորությունը չեմ, որ նման պրիմիտիվ հարցերին պատասխանեմ, ամոթ ա... սթափվեեեե՜ք, դուք սիրում եք, չէ՞, սթափվել, սթափվե՛ք, մեծացեք, էրեխե՛ք»։

Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51%-ի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի կինն ահազանգել էր, որ Ռուբեն Հայրապետյանի  թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Նա NEWS.am-ին պատմել էր, որ իր ամուսնուն ծեծել էին Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա մոտ, որտեղ նա հանդիպման էր գնացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Արսեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց:  Մի քանի օր բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել: Արսեն Հայրապետյանը պատմել էր, որ Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման էր գնացել՝ գումարային հարց քննարկելու: Ավելի ուշ ասել էր, որ իրենք հաշտվել են։

Տպել
Ամենաշատ