News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ Ռոստովի երկրամասի դատարանը կալանավորել են հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին մահացու ծեծի ենթարկելու գլխավոր կասկածյալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Գալինա Գագալաեւային:

Նա նշել է, թե կասկածյալին կալանավորել են, քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա երիտասարդի նկատմամբ գազանաբար հաշվեհարդար էին տեսել նրա համագյուղացիները։ Ոստիկանության տեղեկություններով՝ անցյալ կիրակի, երբ Սինյավսկոե գյուղում նշում էին գյուղի տոնը, երիտասարդը նստել էր մեքենայի ղեկին, կորցրել ղեկի կառավարումը եւ բախվել կայանված մեքենաներին, ինչի համար նրան դաժան ծեծի էին ենթարկել։

Հարուցվել էր քրեական գործ «Դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք» հասցնելու հոդվածով։ Ձերբակալվել է հաշվեհարդարի մեկ մասնակից։ Հարցաքննության ընթացքում միանգամից մի քանի վկա հայտնել են, որ ճակատագրական հարվածը, որից մահացել է Ռաֆայել Խլղաթյանը, հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ.-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ