News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակությունը պարտավոր չէ օրինականացնել թուրք-ադրբեջանա-բրիտանական համատեղ նախաձեռնությունը մի զեկույցի պատրաստման հարցում, որի բովանդակությունը եւ ուղղվածությունը հայտնի էին հենց սկզբից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, հայկական պատվիրակության համար միանգամայն հասկանալի են Ռոբերտ Վոլտերի՝ «Լարվածության մեծացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» թեմայով զեկույցի շեշտադրումներն ու բովակդակությունը:

«Իհարկե, ադրբեջանական կողմը պետք է նպաստի այդ զեկույցին, քանի որ զեկուցող Վոլտերը նույնքան առնչություն ունի թեմային, որքան ես, ասենք, Օբամայի հրամանագրերին: Այդ զեկույցը վաղուց է պատրաստ, Ռոբերտ Վոլտերը պարզապես պետք է ստորագրի այն, քանի որ, կանոնակարգի համաձայն, նա պետք է հեղինակը լինի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա համոզմամբ, այս դեպքում նույն պատմությունն է, ինչ 2005 թվականի ԵԽԽՎ 1416 բանաձեւի պարագայում, երբ Դեւիդ Աթքինսոնը ստորագրել էր որպես իր աշխատանք ներկայացված զեկույցի տակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին կայացել է ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը: «Լարվածության մեծացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» թեմայով զեկուցող Ռոբերտ Վոլտերը հայտարարել է, որ հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում զեկույցի պատրաստման ժամանակ, այդ պատճառով սեպտեմբերի 1-ի նիստում զեկույցը ներկայացնել հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ