News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարևանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ, 52-ամյա Վարդան Թումանյանի գործով մեղադրվող Գևորգ Սարգսյանը (Ջունգլ), այսօր` սեպտեմբերի 2-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքների  պատճառով վերջին մի քանի դատական նիստերին չի ներկայացել։

Գործով մյուս մեղադրյալ` Գևորգ Սարգսյանը զարմիկ Սարգիս Ղուկասյանն էլ իր հերթին նշեց, որ բացակայել է սննդային թունավորման և նույն ավտովթարի պատճառով:

«Նիտո բան էի կերել, լավ չէի, պարզվեց` թունավորվել եմ: Համ էլ ավարիա տվեցի, դրա համար չեկա»-, նշեց մեղադրյալ Սարգիս Ղուկասյանը:

Մեղադրյալները չմասնավորեցրին, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել ավտովթարը։ Նախորդ դատական նիստին մահացածի կինը` Տանյա Մելքումյանը, NEWS.am–ին ասել էր, որ իր տեղեկություններով մեղադրյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը, սահմանն ապօրինաբար խախտելու փորձ են արել, ինչի ժամանակ էլ ավտովթարի են ենթարկվել։

Մեղադրյալների  շահերի պաշտպան Կարեն Մկրտչյանը  դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, քանի որ իր և մեղադրյալների միջև կնքած պայմանագրի ժամկետը լրացել է, և ինքը չի կարող նրանց շահերը պաշտպանել: Դատարանը չբավարարեց պաշտպանի միջնորդությունը` նշելով, որ այդ հարցը կարելի էր լուծել մինչեւ դատական նիստը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ