News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հակառակորդն այսօր` սեպտեմբերի 2–ի երեկոյան, կրկին սկսել է ինտենսիվ կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ NEWS.am–ի տեղեկություններով` Կոթի գյուղում կրակոցների հետեւանքով կան վիրավորներ։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ գյուղից կանչ են ստացել եւ մեքենա են ուղարկել` վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն դեռ պարզ չէ, թե վիրավորները քանիսն են եւ ինչ վիճակում են։

 Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմը կրակում է Տավուշi հատվածում ընդհանուր ճակատի երկայնքով։

«Կրակոցներն այս պահին էլ են ընթանում, կրակում են հիմնականում բոլոր տեսակի հրաձգային զենքերից, իրավիճակը վերահսկելի է»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սահմանին առկա է լարվածություն, եւ որ հակառակորդը վերջին շրջանում կրակում է հեռահար զենքերից։ Նա նույնպես վստահեցրել էր, որ հայկական ուժերը վերահսկում են իրավիճակը սահմանին։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը գնդակոծել էր Չինարի եւ Այգեպար գյուղերը, ինչի հետեւանքով  երկու ժամկետային զինծառայող վիրավորվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ