News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցը որոշակիորեն անաղմուկ անցավ, ավելի ճիշտ՝ հնչեղ չէչ: Առավել եւս, իհարկե, նրա Բաքու կատարած վերջին այցի ֆոնին, երբ ասուլիսից առաջ Լավրովի անունը հնչեցնելիս՝ Բաքվում հրապարակավ նվաստացրին նրան եւ Ռուսաստանին, իբր հաղորդավարի «լեզվի սայթաքումով»: շատերի հիշողության մեջ է այդ դրվագը:


Եվ ահա, դրանից հետո առաջին անգամ Լավրովը «վերադառնում» է Բաքու, եւ այցն անցնում է՝ առանց էքսցեսների, միաժամանակ առանց աղմուկի: Երեւի Լավրովն ինքնաապահովագրվելու համար Ադրբեջանի ղեկավարությունից հրապարակային հնարավորինս քիչ միջոցառում է պահանջել կամ խնդրել, արդունքում՝ շատ սուղ տեղեկատվություն այցի մասին: Բաքվում չեն եղել հայտարարություններ, որոնք ուղենշային կարող էին լինել տարածաշրջանային զարգացումների առումով:


Երեւի թե ամենաուշագրավ կամ ամենակոնկրետ հանգամանքը կարելի է որակել սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքը, որը Լավրովը հայտնել է Ադրբեջանի մասով: Այսինքն՝ մեծ հաշվով, Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ