News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ հատվածում 20 գյուղ կա, եւ բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ:

«Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Վիրավորվել է Կոթի գյուղի 2 բնակիչ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ