Գվատեմալայի գլխավոր դատախազը տվել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինայի ձերբակալության օրդերը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ դատարանը Գվատեմալայի նախագահին արգելել էր լքել երկիրը, մինչ այդ Մոլինան զրկվել էր անձեռնմխելիությունից:
Երկրի նախագահին մեղադրում են՝ մաքսային մարմինների գործունեությունում հայտնաբերված լայնածավալ կոռուպցիոն սխեմային առնչություն ունենալու համար:
Նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի ապօրինի գործունեության հետ ու շեշտել, որ ինքը «անթերի չէ, ինչպես եւ ցանկացած գվատեմալցի, եւ սխալներ գործել է»: