Անհայտ անձինք ներխուժել են Կիեւում «Աջ սեկտորի» գրասենյակ։ Այս մասին հայտնում է ուկրաինական 112.ua հեռուստաալիքը։
«Մայորովի փողոցի վրա ժամը մոտավորապես 3.30-ին պայթյուն է որոտացել։ «Աջ սկետորի» գրասենյակ նռնակ էին նետել»,- փոխանցում է հեռուստաընկերությունը։
Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվել են մեքենայով փախուստի դիմել փորձող 4 անձ։
Միջադեպից տուժածներ չկան։