News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շուրջ հինգ հազար եվրոպական կաթնարտադրողներ՝ հիմնականում Բելգիայից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, սեպտեմբերի 7-ին կհավաքվեն Բրյուսելում, որպեսզի Եվրամիության կառույցներից ու ազգային իշխանություններից պահանջեն պատշաճ  աջակցություն ֆերմերային տնտեսություններին, որոնք գտնվում են սնանկացման շեմին, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրոպական կաթարտադրողների միությունը:

Այդ նույն օրը Բելգիայի մայրաքաղաքում, ԵՄ նախարարների խորհրդում նախագահող Լյուքսեմբուրգը գումարելու է ԵՄ 28 երկրների գյուղատնտեսության նախարարների արտահերթ հանդիպումը ՝ եվրոպական ագրոարդյունաբերության արտադրության կաթնագործության եւ անասնաբուծության ոլորտների ճգնաժամային իրավիճակը քննարկելու նպատակով:

Ակնկալվում է նաեւ, որ բողոքող ագարակատերերից բացի Բրյուսել են ժամանելու հարյուրավոր տրակտորներ: Ցույցն անցնելու է ԵՄ խորհրդի շենքի առջեւ, որտեղ հավաքվելու են խորհրդակցության մասնակիցները:

Այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին Եվրամիությունում վերացվեցին կաթնարտադրության քվոտաները, միայն Բելգիայում մեկ լիտր կաթի գնման պաշտոնական գինը 2014 թ. 37 եվրոցենտից իջավ մինչեւ 25-28 եվրոցենտ: Այս գինը չի փակում ագարակատերերի արտադրական ծախսերը, եւ նրանցից շատերը սնանկանում են: Կաթնարտադրողների արհմիությունների կարծիքով, օպտիմալ գինը, որը նրանց կպաշտպանի սնանկացումից, պետք է լինի 37-40 եվրոցենտի սահմանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ