News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Diamond Fortune-ը 10 տարվա ընթացքում ՌԴ Վլադիվոստոկի «Սելենա» հյուրանոց-խաղատուն զվարճանքի կենտրոնում 900 մլն դոլարի ներդրում կկատարի։ Այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Գեորգի Կոնդակովը։

Կառուցապատողը պլանավորում է 18 հազար քառ. մետր տարածքով օբյեկտը ավարտին հասցնել 2016թ. վերջին։

Ընկերությունը մտադիր է 2-րդ եւ 3-րդ հյուրանոցային համալիրների շինարարությունը ֆինանսավորել առաջին խաղատնից ունեցած շահույթի հաշվին։ Diamond Fortune-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 900 մլն դոլար, որոնք ներդնելու են 10 տարվա ընթացքում, փոխանցում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ