News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՉԺՀ Չժեցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հաշվեհարդար էր տեսել ենթադրյալ գողի նկատմամբ: Աղջկան կապել էին «ամոթի սյունին» ու ծեծել այնքան մինչեւ նա ուշագնաց է եղել: Ծեծողներին չի կանգնեցրել նույնիսկ այն հանգամանքը, որ կինը մեծ փոր ուներ, քանի որ հղի էր:

Այդ հաշվեհարդարը նկարահանվել էր, իսկ տեսագրությունը հրապարակվել ինտերնետում: Չնայած ոստիկանությունը պարզել է ծեծի հիմնական մեղավորի անձը, բայց մտադիր չէ նրան բանտարկել, գրում է Shanghaiist-ը:

Պարբերականի տեղեկություններով, 28 ամյա հղի չինուհուն բռնացրել են գողության վրա ՝ Տայչժոու քաղաքի մոտակայքում գտնվող Խենշանյցյան գյուղի բնակիչները: Համագյուղացիները հավաստիացնում են, որ օգոստոսի վերջին նա տներից մեկից գողացել է 900 յուան՝ ավելի քան 140 դոլար:

Աղջիկը խոստովանել է իր մեղքը ու վերադարձրել փողը: Նա խնդրել է բաց թողնել իրեն: Գյուղի բնակիչները խղճացել են ապագա մորը ու ոստիկանություն չեն կանչել, հաղորդում է Newsru -ն:

Սակայն 10 օր հետո ՝ շաբաթ օրը, գոյւղացիները նորից տեսել են աղջկան: Որոշելով, որ նա վերադարձել է ոչ բարի նպատակներով, տեղի բնակիչները դաժանաբար խրատել են նրան:

Ինչպես երեւում է հրապարակված տեսագրությունից ՝ հղի կնոջը կապել են սյանը, իսկ հետո ոտքերով հարվածել նրա գլխին ու քաշել մազերից: Ծեծը չի դադարել նույնիսկ այն ժամանակ երբ նա ուշագնաց է եղել:

Չինական մամուլի տեղեկություններով ՝ տղամարդը, ում մեղավոր են ճանաչել այդ ծաղրանքների համար, պատժվել է 300 յուանի չափով տուգանքով ՝ 50 դոլարից էլ քիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ