News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում  կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5  դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան եւ աշխատանքային պարերին եւ պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային  պարերի եւ պարերգերի մասին, ինչպես նաեւ կսովորեն մանկական խաղերգեր եւ հայրենասիրական երգեր: Ծրագրում կարեւոր տեղ  է հատկացվել որսորդական  պարերին եւ հատկապես ռազմապարերին:

Տպել
Ամենաշատ