News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի մի խումբ գիտնականներ Պանամայի եւ Չիլիի մասնագետների հետ համատեղ հայտնաբերել են քաղցրահամ գետերում ապրող դելֆինների ազգականին, որն ապրում էր միոցենի ժամանակաշրջանում՝ 5 մլն տարի առաջ։ Կաթնասունի նոր տեսակն անվանել են Isthminia panamensis։

Հետազոտողներն ուսումնասիրել են դեռեւս 2011թ. Պանամայի գետի ափին հայտնաբերած մասունքները։ Համակարգչային տոմոգրաֆի միջոցով մասնագետները ստացել են հնագույն դելֆինների գանգի եւ ծնոտի եռաչափ պատկերը։ Վերլուծելով տեղեկությունները՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ մնացորդները պատկանում են մինչ օրս գիտության անհայտ կենդանու, գրում է Informing-ը։

Մասնագետների կարծիքով քաղցրահամ ջրերում ապրող դելֆինի ազգականն ապրել է միայն ծովի ջրերում։ Նոր գյուտը հնարավորություն կտա պարզել, թե ինչպես են գետի դելֆինները հայտնվել Ամազոնի ավազանում։ Ընդ որում, գիտնականները վստահ են, որ դա տեղի է ունեցել միոցենի ժամանակաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ