News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեռական բնույթի ծառայությունների համար վճարող տղամարդիկ ավելի հաճախ են հակված ագրեսիայի։ Նման եզրակացության են եկել Քալիֆորնիայի համալսարանի հոգեբանները։

Նրանց անցկացրած փորձարկությանը մասնակցել է Բոսթոնում ապրող 202 տղամարդ։ Նրանց կեսը նշել են, որ վճարում են սեռական հաճույքների համար։Մնացած 101 հոգին նշել են, որ երբեք չեն օգտվել անբարո կանանց ծառայություններից, գրում է Informing-ը։

Արդյունքում պարզվել է, որ մարմնավաճառներին ծանոթ տղամարդիկ հազվադեպ են նրանց հանդեպ համակրանք ցուցաբերում։ Իսկ տղամարդկանցից մեկը մարմնավաճառներին համեմատել է դատարկ բաժակի հետ եւ նշել, որ խմելով պարունակությունը՝ մենք բաժակն ուղղակի նետում ենք։

Հոգեբանները իրենց հերթին նշում են, որ հաճույքի համար վճարող տղամարդիկ հաճախ են ագրեսիվ եւ հակասոցիալական վարք դրսեւորում։ Նրանց համար սեքսը սպորտի նման մի բան է, եւ նման տղամարդիկ մոռանում են, թե ինչ է նշանակում սիրելի մարդու հետ իրական մերձեցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ