News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը նորից բացել  է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կայարանը, ուր մի քանի օր շարունակ փորձում էին մտնել հարյուրավոր միգրանտներ, հայտնում է France 24-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Բուդապեշտի կայարանում 2 հազար ներգաղթյալ էր սպասում։ Ոստիկանությունը նշել է, որ այս պահին կայարանից միջազգային ուղղությամբ գնացքներ չեն գնում։

Ավելի վաղ կայարանի աշխատանքը կասեցվել էր, որից հետո միջազգային հաղորդակցման գնացքների երթեւեկությունը վերականգնվել էր, սակայն ոստիկանները գնացք էին թողնում միայն տոմսերով, փաստաթղթերով եւ գործող շենգենյան վիզաներով ուղեւորներին, գրում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ