News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, որ Լոնգ Այլենդի արեւելյան մասում գտնվող առանձնատունը, որտեղ մի քանի տարի շարունակ հանգրվանել են Բիլլ եւ Հիլարի Քլինթոնները, նոր տեր է փնտրում: ԱՄՆ նախկին նախագահը եւ նախագահի ներկա թեկնածուն այս անշարժ գույքը վարձակալել էին 2011 եւ 2012 թթ:

Այս առանձնատնից հրաժարվելու պատճառը ՝ Քլինթոնների եւ տան սեփականատիրոջ միջեւ ծագած տարաձայնություններն էին: Վերջինս կտրուկ բարձրացրել էր դեպոզիտը: Եվ հիմա 1920 թ. կառուցված այս առանձնատունը՝ իր սեփական լողափով ու դեպի օվկիանոս բացվող հոյակապ տեսադաշտով, դրված է վաճառքի 32.5 միլիոն դոլարով, հայտնում է Vesti-ն:

Այս տան մասին հայտնի է, որ մակերեսը կազմում է մոտավորապես 1000 քառ մետր, շենքում վեց բուխարի կա, կա գրադարան, ութ ննջարան, հսկայական հյուրասենյակ, խաղասենյակ ու լողավազան՝ ջեռուցման համակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ