Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհը խափանել է չվացուցակի ռեժիմը։ Հետաձգվել են նաեւ Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա չվերթները։
Ինչպես տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը, «Սիբիր» ավիաընկերության S7 909 եւ Iberia lineas aйreas de Espana-ի IB 327 չվերթների ժամանումը հետաձգվել է մինչեւ ժամը 15։20-ը։
«Սիբիր» ավիաընկերության S7 910 չվերթի մեկնումը հետաձգվել է մինչեւ ժամը 18։00-ն։ Դեպի Մոսկվա երեկոյան չվերթները պլանավորված են ըստ գրաֆիկի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում հրդեհի պատճառով 11 չվերթ է հետաձգվել։