News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողությունները բացահայտ ապացուցում են, որ Բաքուն ձգտում է տապալել բանակցային գործընթացը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի գնդակոծության եւ Կոթիի 2 բնակիչների վիրավորվելու մասին տեղեկությունները։

«Որքան կեղծավոր պետք է լինես, որպեսզի խոսես Միջազգային մարդասիրական իրավունքի մասին եւ նույն օրը ականանետերից կրակես խաղաղ բնակչության վրա։ Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը ձգտում է սրել իրավիճակը եւ դրանով տապալել բանակցային գործընթացը»,- ընդգծել է Տիգրան Բալայանը։

Նշենք, որ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը ակտիվացել է սահմանին եւ ԼՂՀ շփման գծում՝ գործի դնելով խոշոր տրամաչափի հրաձգային սպառազինություն՝ ականանետեր, հրետանային սարքավորումներ։

Նախօրեին Կոթի գյուղի գնդակոծումից իրենց տանը վիրավորվել էին մայր ու որդի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ