News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակվում է «Խոսրովի անտառ»-ից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի աղմկահարույց գործով վերսկսված դատաքննությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրյալ Նորիկ Սարգսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ վերջին նիստի ժամանակ ցուցմունք է տվել ընթերական, որը պնդել է՝ խուզարկությանը չի մասնակցել:

«Ընթերական պատմեց, որ ինքն աղմուկ վրա է եկել Նորիկ Սարգսյանենց տուն եւ տեսել է, թե ոստիկաններն ինչպես են Նորիկին զոռով նստեցնում մեքենան, տանում ինչ-որ տեղ, ապա մեկ ժամից հետ բերում: Ընթերակայի խոսքով՝ ինքը եկել է, երբ լսել է Նորիկ Սարգսյանի դստեր լացի ձայնը: Սա նշանակում է, որ բռնություն է կիրառվել իմ պաշտպանյալի նկատմամբ, ես սրա վերաբերյալ հայտարարություն եմ անելու դատարանում»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում Նորիկ Սարգսյանի մեղավորությունը չի ապացուցվել, հետեւաբար իր համար անհասկանալի է, թե ինչու է այսքան ամիսներ ձգձգվում դատաքննությունը:

«Սեպտեմբերի 22-ին կայանալիք նիստում ես պատրաստվում են նոր միջնորդություններ ներկայացնել»,- նշեց Սեդա Սաֆարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խոսրովի անտառի աղմկահարույց որսագողության գործը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դեռեւս 2014թ. մարտին եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան: Ի դեպ, առաջին ատյանով 2 տարվա ազատազրկման դատապարտված Նորիկ Սարգսյանն արդեն կրել է պատիժը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը ձեռք են բերել որսորդական հրացաններ, փամփուշտներ, գործարանային և ինքնաշեն թակարդներ, ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ: Նրանք 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, պարբերաբար մուտք են գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ կատարել են Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որս: Ամուսինները մասնավորապես որսացել են մեկ կովկասյան գորշ արջ, բեզոարյան երկու այծ, 11 գլուխ խոզ եւ կարմրախայտ տեսակի 80 ձուկ:

Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել բնապահպան-ակտիվիստների բացահայտումները: Նրանք 2012թ. սեպտեմբերին Խոսրովի անտառում հայտնաբերել են որսագողության տարբեր հանցանշաններ, տեսաձայնագրել այդ ամենն ու հրապարակել ԶԼՄ-ներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ