News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի կոմպրոմիսային թանկացումը նույնպես բացասական հետեւանքներ կունենա: Այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մաքարյանը:

«Եթե ի վերջո, սպառողների համար էլեկտրաէներգիան թանկանա 6.93 դրամով, ապա բնակչության վճարունակությունը եւ բիզնեսի մրցունակությունը կնվազեն: Եթե թանկանա ասենք 5 դրամով, կկատարվի նույնը, բայց ավելի փոքր ծավալով»,- նկատել է Մաքարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի նիստում Կառավարությունը պաշտոնապես հաստատել է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորումը թանկացման չափով՝ 6.93 դրամ մեկ կիլովատտ ժամի համար: Նման սուբսիդիա կստանա նաեւ բիզնեսը, բայց միայն փոքրը (0.38 կՎ բաժանորդները, ովքեր օգտագործում են ամսական մինչեւ 500 կՎՏ/ ժ, կսուբսիդավորվեն մինչեւ 250 կՎտ .ժ): Իսկ մնացած իրավաբական անձինք պետք է  վճարեն նոր սակագնի ամբողջական ծավալը:

Նշենք, որ ցերեկային սակագները 0.38, 6 /10/, 35 ու 110 կՎ բաժանորդների համար թանկացումից հետո կազմել են 48.78, 45.78, 39. 78 եւ 37.28 դրամ կՎտ/ժ ( ընթացիկ փոխարժեքով համապատասխանաբար ՝ 10.1, 9.5, 8.2 եւ 7.7 ցենտ ): 110 կՎ բաժանորդների համար թանկացումը կազմել է 4.43 դրամ, իսկ մնացածի համար 6.93 (վտ/ժ գիշերային սակագներով):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ