News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը կապված է դերասան Վարդան Պետրոսյանի գործի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ քրեական գործն իր դեմ հարուցվել է, երբ ինքը ստանձնել է դերասանի պաշտպանությունը:

«Բոլորն էլ իմ բառապաշարը գիտեն, ես երեխայի մասին չեմ օգտագործել «հավի ճուտ» արտահայտությունը, այլ ընդհակառակը, երեխայի պապն էր ասում. «Ուզում ես՝ իմ երեխային հավի ճուտ սարքես, գործը կարճես»: Ես էլ ուղղակի պատասխանել եմ, որ երեխային «հավի ճուտ» սարքելու խնդիր չունեմ, ընդամենը պաշտպանում եմ իմ վստահորդի շահերը: Ու ինքը դրանից հետո սկսեց գոռգոռալ, թե իր երեխային անվանել եմ «հավի ճուտ»: Ամենահետաքրքիրն այն է, որ այս գործը հին գործ է, սակայն հարուցվեց Վարդան Պետրոսյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ քրեական գործը խախտումներով է հարուցվել, քանի որ բոլոր ժամկետներն անցել են:

Նշենք, որ գործի հարուցումը մեկ արդեն մերժվել էր քննիչի կողմից, սակայն դատախազը վերացրել էր այդ որոշումը:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ