News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին»N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:

Մասնավորապես, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է եւս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երեւանում, 9-ը` մարզերում:

Ավելացված դպրոցներն են` Երեւանի թիվ 144 եւ թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի  թիվ 1, ՀՀ Արագածոտնի  մարզի Թալինի  թիվ 1  եւ թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 եւ թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր  Արմավիրի  եւ Քարակերտի  թիվ 1 միջնակարգ դպրոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ