News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն արգելել է Բուլղարիայից կարանտինային արտադրանքի ներկրումը ֆիտոսանիտարական վկայականների անհամապատասխանության պատճառով։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ  բուլղարական կողմը արտահանման բոլոր վկայականները կեղծ էր ճանաչել։ Ռոսսելխոզնադզորի որոշման մասին ասված է գերատեսչության կայքում։ Բուլղարական արտադրանքի ներկրման արգելքի  մասին որոշումն ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 1-ին։ Արգելքի տակ է հայտնվել բուլղարական ֆիտոսանիտարական վկայականներով ուղեկցվող ցանկացած կարանտինային արտադրանք։

Արգելքը սահմանվել էր այն բանից հետո, երբ Բուլղարական սննդամթերքի անվտանգության գործակալությունը հայտարարել էր, որ Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքը արտահանելու  եւ վերաարտահանելու բոլոր վկայականները կեղծ են, գրում է ՌԲԿ-ն։
Նշենք, որ ապրիլի 25-ին Ռոսսելխոզնադզորը որոշում էր կայացրել արգելել բուլղարական բուսաբուծական արտադրանքի վերաարտահանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ