News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեկ տարվա ընթացքում Սպառողների ազգային ասոցիացիան ավելի քան 2250  ահազանգ է ստացել սուպերմարկետների դրամարկղային խարդախությունների, չարաշահումների և այլ խախտումների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

 Նրա նշեց, որ  սպառողները բողոքում են, որ բոլոր սուպերմարկետների դրամարկղերում տեղի են ունենում խարդախություններ:

« Հիմնական բողոքները վերաբերում են նրան, որ ապրանքի գնապիտակին ներկայացվում է մեկ գին, իսկ դրամարկղում գանձվում մեկ այլ գին: Նմանատիպ չարաշահումների օրինակ կատարվել է նաև ինձ հետ»,-ասաց Մելիտա Հակոբյանը՝ մանրամասնելով, որ սուպերմարկետներից մեկից ձու և այլ ապրանքներ է գնել, սակայն դրամարկղի մոտ տվյալ ապրանքի գինը այլ է հաշվարկվել, քան ներկայացված է գնապիտակում: «Ես խնդրեցի ապրանքներն առանձին-առանձին հաշվել,  գնային տարբերությունը կազմեց 560 դրամ:  Սկսեցին արդարանալ` ասելով, որ չեն հասցրել գնապիտակները փոխել և նմանատիպ այլ մեկնաբանություններ տվեցին»,- հավելեց նա։

Նա ազգաբնակչությանը հորդորեց, որպեսզի  անպայման գնապիտակին նայեն մինչև դրամարկղի մոտենալը ու համեմատեն։ Մելիտա Հակոբյանն ասաց, որ ստացված ահազանգերի վերաբերյալ պատրաստվում է դիմել պատկան մարմիններին:

«Ամեն պատճառ կարող են բերել տակից դուրս գալու համար: Օրենքով պատիժ է հասնում, խաբում են սպառողին: Խնդրում եմ բոլոր սպառողներին աչալուրջ լինել, նեղություն քաշեն, գինը նայեն, թղթի վրա ֆիքսեն և մոտենալուց գումարեն, և եթե ավել է ՝ չվճարեն»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ