News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի ցանցահենները նոր միջոցներ են ձեռնարկում հայ օգտատերերի վրա հարձակվելու համար։ Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ ադրբեջանցի ցանցահենները միշտ ակտիվ են։

Մարտիրոսյանի խոսքով՝ հիմա նրանք որոշել են  նոր մեթոդների դիմել եւ հարձակվել Հայաստանի բնակիչների ռոութերների վրա։ «Վերջին օրերին ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է մի քանի ռոութեր կոտրել։ Խնդիրն այն է, որ շատ օգտատերեր չգիտեն իրենց ռոութերի գաղտնաբառը, եւ հենց որ ամեն բան պատրաստ է լինում, ցանցահենները կարճ ժամանակահատվածում կոտրում են այն։ Բոլոր ռոութերների խնդիրն այն է, որ նրանց ծրագրային ապահովումը չի թարմացվում։ Իսկ հին տարբերակները խոցելի են»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ ցանցահենը ստանում է IP  հասցեն եւ դառնում ադմին։ Օգտատերը փորձում է մտնել իրեն պետք եկած կայքը, բայց հայտնվում է ինչ-որ ադրբեջանական ռեսուրսում։

Իսկ ինչ վերաբերում է թուրք ցանցահեններին, ապա նրանք, ինչպես նշեց Մարտիրոսյանը,  ապրիլի 24-ից հետո պասիվացել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ