News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (ֆոտոռեպորտաժ):

Հուղարկավորությանը ներկա էր Պնախարար Սեյրան Օհանյանը, բանակի բարձրաստիճան սպաներ, հարազատներ, քաղաքացիներ:

«Գուրգեն Դալիբալթայանի ամբողջ կյանքը նվիրած է եղել հայ ժողովրդին, հայկական բանակի կազմավորմանը: Այսօր նա գնում է այնտեղ, որտեղից ծնվել է, պետք է շաղախվի հայկական հողի հետ, որից ծնունդ է առել: Նա այն բացառիկ անձնավորություններից էր, որ դեռ իր կենդանության օրոք ապացուցեց իր ինքնությունը, նվիրվածությունը հայրենիքին: Նա  բացառիկ պետական եւ ռազմական գործիչ էր, ուներ զորավական ձիրք, լուրջ ճանապարհ էր անցել Խորհրդային Միությունում, ստացել բարձր կոչումներ եւ այդ ամենը շարունակել հայկական բանակում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Գուրգեն Դալիբալթայանին հուղարկավորեցին զինվորական կարգով, Անդրանիկ Օզանյանի կողքին:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ