News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է Եվրոպայում պատերազմի եւ Հարավային Կովկասում անվտանգության ամենալուրջ սպառնալիքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, FRIDE եվրոպական վերլուծական կենտրոնի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար, իսպանացի փորձագետ Յոս Բունստրան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմանն ու ադրբեջանական կողմից հայկական գյուղերի խաղաղ բնակչության գնդակոծման դեպքերին։

Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը մի քանի անգամ սրվել է, հատկապես ամռանը։ Հրաձգությունն ու բռնությունը միշտ ունեն պատերազմի վերածվելու հնարավորություն։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում որեւէ նոր նախաձեռնությունների առաջարկ չի արվել՝ Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանին շուրջ նստեցնելու եւ հակամարտության լուծման համար միջազգային ջանքեր գործադրելու ուղղությամբ։ Միաժամանակ գլխավոր բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբը, նոր խթան չի տվել»,- նշեց Բունստրան։

Նա նաեւ հավելեց, որ լրացուցիչ եւ նոր ջանքեր են անհրաժեշտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամները (Ֆրանսիա, ԱՄՆ եւ Ռուսաստան) Ուկրաինայի պատճառով տարաձայնություններ ունեն։

Հիշեցնենք, որ անցյալ գիշեր ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի մոտ 20 հայկական գյուղերը։ Գնդակոծումից վիրավորվել են Տավուշի 2 խաղաղ բնակիչ։ Բացի այդ, սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով վիրավորվել են 2 հայ զինծառայող՝ 19-ամյա Վլադիմիր Գեւորգյանն եւ 22-ամյա Գոռ Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ