News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է հերթական ապօրինության մասին:

Բախշյանի բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ. «Ինձ են դիմել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները: Մասնավորապես, առանձնատունը կառուցվում է փողոցը մատակարարող բնական գազի խողովակներին բառացիորեն կպած ու նույնիսկ անցնում է այդ առանձնատան տանիքի միջով:

Ավելին գազի ԳԵՐՊ-ի եւ առանձնատան միջեւ հեռավորությունը կարելի է չափել սանտիմետրերով: «Գազպրոմ Արմենիայի» Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարությունը նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնել, որովհետեւ սեփականատերը հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա: Չնայած շինարարությունն անավարտ է, սակայն, ըստ բնակիչների նամակի, տարածքում սեփականատիրոջ թույլտվությամբ գործունեություն են ծավալում մարմնավաճառները: Խնդրում եմ ստուգել այս խայտառակ երեւույթի մասին բնակիչների ահազանգը:

Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք օրինական է այդ կառուցապատումը, Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվությունը կա՞, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել շինթույլտվության ու Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվության պատճեները»:

Տպել
Ամենաշատ