Mitsubishi Motors ճապոնական ավտոկոնցեռնը որոշել է անսարքության պատճառով Ճապոնիայում հետ կանչել իր արտադրած մոտ 450 հազար մեքենա, հայտնում է NHK-ն։
Լրացուցիչ տեխնիկական սպասարկում է պետք գալու անցյալ տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում արտադրած eK եւ DAYZ մոդելների մեքենաների համար։ Հետկանչի պատճառ է դարձել արտանետման համակարգի անսարքությունը, որը կարող է հանգեցնել շարժիչի կանգնելուն, փոխանցում է Gazeta-ն։