News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2008 թվականի սեպտեմբերի 4-ի ՀՀ կառավարության նիստում հայտարարվեց, որ այդուհետ սեպտեմբերի 4-ը երկրում համարվելու է Փրկարարի օր: Հայ փրկարարներն արտակարգ իրավիճակների հետեւանքները հաղթահարելու աշխատանքի ծանր փորձ ունեն: 1988 թվականին նրանք, Խորհրդային միության այլ երկրներից ժամանած հազարավոր կամավորների հետ միասին, Հայաստանի հյուսիսում երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանք փրկեցին:

Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում եւ նախկին ԽՍՀՄ պետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը: Հայ փրկարարները հսկայական դեր են ունեցել նաեւ 1990-ականների սկզբին ծավալված դաժան պատերազմի ժամանակ: Նրանց հերոսական գործողությունների շնորհիվ հարյուրավոր մարդիկ են փրկվել, ինչպես նաեւ նրանց ջանքերով ականազերծվել է երկրի տարածքը:

Ըստ Calend-ի, տոնի առիթով փրկարար ծառայության աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում ղեկավարությունից եւ գործընկերներից, տոնական միջոցառումներ եւ հանդիսություններ են կազմակերպվում, որոնց ընթացքում աչքի ընկած փրկարարներին պարգեւներ եւ հուշանվերներ են հանձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ