Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայության կայքում խնդրագիր է հայտնվել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշավիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Խնդրագրի հեղինակի խոսքով՝ Սահակաշվիլին կարող է Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել եւ օգնել հաղթել կոռուպցիան։
Խնդրագրի տակ արդեն 703 մարդ է ստորագրել։ Նախաձեռնության քննարկման համար անհրաժեշտ է 25 հազար ձայն։