News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեդիա ժամանած փախստականների թիվը միայն օգոստոսին հասել է ռեկորդային 11 743-ի։

Անցյալ 2 ամիսների ընթացքում համապատասխան ցուցանիշները կազմել են 6619 եւ 8066։ Այս մասին հայտնում է SVT-ն՝ վկայակոչելով Միգրացիոն վարչության տվյալները։

Փորձագետների կարծիքով՝  թագավորությունը միգրանտների նման հոսք չէր տեսել 1992-1993թթ. Բոսնիայի պատերազմի ժամանակաշրջանից ի վեր։ Այն ժամանակ մեկ ամսվա ընթացքում Շվեդիա էր ժամանել 14 հազար փախստական, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նախնական կանխատեսումների՝ Շվեդիան 2015թ. պետք է ընդուներ 66-80 հազար ներգաղթյալ։ Հիմա այս հաշվարկները, ըստ երեւույթին, պետք է վերանայվեն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ