ԱՄՆ ծովային հետեւակի զինծառայողներից մեկը զոհվել է Հյուսիսային Կարոլինայում ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։
CH-53E Super Stallion ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Քեմփ Լեժեն բազայում։
Մեկ զոհից բացի, վիրավորվել է եւս 9 ծովային հետեւակային, որոնցից մեկի վիճակը ծանր է։