News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդումից պարզվել է, որ անցկացված ծառայողական քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Տիգրան Խ.-ն իր կատարմանը հանձնված 359 կատարողական թերթերով օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կատարողական վարույթներ չի հարուցել եւ կատարողական գործողություններ չի կատարել:

Բացի այդ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ստացված նյութերով եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ նույն հարկադիր կատարողը 18 դատական ակտերով չնայած հարուցել է կատարողական վարույթներ, սակայն ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններից ստացած բռնագանձման ենթակա գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել ու պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է:

Հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ