News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադիգեյի ՆԳՆ-ն ստեղծել է «Հարսանեկան ոստիկանություն» հատուկ ստորաբաժանում՝ հսկելու համար հարսանեկան ավտոշարասյունները, որոնք հաճախ սպառնում են քաղաքացիների անվտանգությանը: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Ռեչիցկին:

«Հարսանեկան ոստիկանության ստեղծումը պետք է վերջակետ դնի հարսանեկան շարասյունների մասնակիցների ուրախության անվերահսկելի դրսեւորումների բարդ իրավիճակին: Սա նախադեպ է Ռուսաստանի համար»,- համարում է նա:

Ստորաբաժանման կազմում ներառված է մոտավորապես 40 ոստիկան՝ ՊՊԾ-ի, ՊԱՏ-ի աշխատակիցներ, տեղամասային տեսուչներ: «Հարսանեկան ոստիկանությունը» ոչ թե բառացիորեն ուղեկցելու է այդ ավտոշարասյունները, այլ վերահսկելու է դրանց ՝ նախապես հայտարարված երթուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ