News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում կազմել են բոլոր ժամանակների ամենահզոր տիրակալների վարկանիշային աղյուսյակը։ Բրիտանիայի ներկայիս թագուհին՝       Եղիսաբեթ 2-րդը, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Լավագույն միապետ է ճանաչվել Եղիսաբեթ 1-ինը։

Պատմական թեմաներով գրող բրիտանացի գրողների միության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ Առաջինը։ Շեքսպիրի դարաշրջանում իշխած «կույս թագուհին» հավաքել է ձայների 36 տոկոսը (հարցմանը մասնակցել է 64 գրող)։

Երկրորդ տեղում է համաշխարհային խոշոր գերտերություն հիմնած Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ֆրանսիայի արքա Հենրիխ 2-րդ Վալուան։

4-րդ հորիզոնականը կիսել են հռոմեացի կայսր Օգոստոս Օկտավիանոսը, բրիտանացի թագուհի Վիկտորյան եւ Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը, գրում է  Newsru-ն։

5-րդ հորիզանականում միանգամից 17 միապետ է հայտնվել։ Նրանց թվում՝ Նապոլեոն Բոնապարտը, Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը, Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը, ռուս կայսր Ալեքսանդր 2-րդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ