Վերջին երկու օրերին հակառակորդի կողմից Հայաստանի, հատկապես՝ Տավուշի մարզի գնդակոծությունները կրկնակի են դարձել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն ամեն ինչ անում են՝ կանխելու այդ անմարդկային գործողությունները՝ բնակավայրերի գնդակոծումը:
«Մենք ամեն ինչ անում ենք՝ զսպելու հակառակորդին: Այս պահին Պաշտպանության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշտում է՝ ինչ նյութական կորուստներ ունենք»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ միջազգային կառույցները տեղեկացված են դեպքի վերաբերյալ: