News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO)  միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:  Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր  (շուկա ստեղծող) հանդես կգա «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի եւ դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկի կողմից հրապարակվել է 14.07.2015թ.-ին: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում (www.unibank.am):

Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու եւ բաժնետոմսեր թողարկելու  որոշումը պայմանավորված է Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին եւ   կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության եւ կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը: Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 45 մասնաճյուղերով Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ,  ընդհանուր կապիտալը`  20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Բանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 271 000-ը:

Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության եւ ներդրողների վստահությունը փաստում են, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է: IPO-ի միջոցով ներգարվված լրացուցիչ միջոցները Յունիբանկն  ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը եւ ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

Այսօր բանկի որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է, ինչով էլ պայմանավորված Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բիզնես գործընթացների ավտոմատացմանը եւ  սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Յունիբանկը Հայաստանում առաջիններից մեկը գործարկեց Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: 2013-2015թթ. «վարկային կոնվեյերի» միջոցով մշակվել է 500 000 վարկային հայտ: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է մեկ րոպեում: Այս տարի բանկն ամբողջությամբ  ավտոմատացրեց նաեւ բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման եւ կառավարչական հաշվետվության ուղղությունները:

2015թ.-ի օգոստոսին Յունիբանկն հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները:

Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով, այս տարի Յունիբանկը բացեց Privé մասնաճյուղը եւ հաճախորդներին առաջարկեց կապիտալի կառավարման, արդյունավետ ֆինանսական պլանավորման եւ ներդրումային ռազմավարության մշակման ծառայություններ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

Վարկավորման ծրագրի շրջանակներում Յունիբանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB) եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:

Նշենք նաեւ, որ Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ եւ ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ