News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015թ. սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 22 համայնքներում: Նշված համայնքներից 14-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ եւ մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սեպտեմբերի 3-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 33 քաղաքացի, որոնցից 8-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 55 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 եւ ավագանու անդամի 51 թեկնածու:

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպության 42 դիտորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ