News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները Իրաք եւ Լիբիա խաղաղություն եւ ազատություն չեն տանում, այլ ձգտում են տիրապետել այդ երկրների նավթային հարստությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի շրջանակներում գործարարների համաժողովի բացմանը:

«Արեւմուտքը, որը չի կարողանում գլուխ հանելՍիրիայից, Լիբիայից եւ Իրաքից փախստականների հոսքի հետ, պնդում է, թե ազատություն, խաղաղություն եւ բարգավաճում է տանում այդ երկրներ: Սակայն այդ պնդումնեն այլեւս ոչ մեկին չեն համոզում: Լիբիայում, իրաքում նավթ կա, որի արդյունահանումն Արեւմուտքը ցանկանում է վերահսկել: Իրաքյան նավթի 80 տոկոսն այժմ գտնվում է արեւմտյան ընկերությունների ձեռքում, որոնք գերշահույթներ են քաղում դրանից: Նույնը տղի է ունենում Լիբիայում»,- ասել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»:

Էրդողանի խոսքով, այժմ Թուրքիայում մոտ երկու միլիոն փախստական է գտնվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ