News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 26-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի աշխատակիցերը Երևանի Մելիքյան փողոցի մոտակայքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 35-ամյա Հայկ Թորչյանին:

Ոստիկանության տվյալով` կասկածյալը նույն օրը ժամը 3.00-ի սահմաններում ջարդել է  Երևանի Մելիքյան 15 շենքի բակում կայանած «Օպել» մակնիշի մեքենայի ապակին ու կատարել գողություն, իսկ մոտ մեկ ժամ անց նույն փողոցում կայանած մեկ այլ «Օպելից» կրկին ապակին կոտրելով՝ գողացել ձայնարկիչ, հեռակառավարման վահանակ, ձայնային հզորացուցիչ, բուֆեր և թվային տեսախցիկ` պատճառելով 170.000 դրամի վնաս:

Գողոնն առգրավվել է, իսկ կասկածյալ Հայկ Թորչյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Հետաքննությունը շարունակվում է:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ