News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Rheithrosciurus macrotis սկյուռը Բարնեո կղզու արեւադարձային անտառների էնդեմիկ կենդանատեսակ է: Այս տեսակը մյուս սկյուռներից տարբերվում է տափակ եւ լայն գանգի կառուցվածքով:

Այս սկյուռը ամենաքիչն է ուսումնասիրված: Ինդոնեզացի գիտնական Էրիկ Մեյարը կարծիք է հայտնել, որ այս սկյուռին մեծ պոչն անհրաժեշտ է՝ գիշատիչներին մոլորության մեջ գցելու համար: Այս կենդանիների զուգավորման առանձնահատկությունների մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նրանք սնվում են մրգերով եւ ընկույզով:

Ըստ Nat-geo-ի, անտառում Rheithrosciurus macrotis-ն արագորեն տեղաշարժվում է գետնին եւ նույն արագությամբ ծառ մագլցում: Մինչեւ հիմա գիտնականներին չի հաջողվել այս կենդանու հստակ լուսանկար կամ տեսագրություն անել: Հաջողությամբ է պսակվել միայն վերջին աշխատանքը, որի ընթացքում անտառի տարբեր հատվածներում 35 տեսախցիկ է տեղադրվել:

Տեսահսկման խցիկները մի քանի շաբաթ անց առաջին անգամ կարողացել են գետնին հայտնված սկյուռ նկարահանել: Այս խորհրդավոր կենդանու որեւէ գունավոր կամ որակյալ լուսանկար հետազոտողները մինչեւ հիմա չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ