News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտերկիր ռուսաստանցիների զբոսաշրջային ուղեւորությունների թիվը 2015 թվականի առաջին կիսամյակում նվազել է 33.8%-ով, ինչն ամենամեծ անկումն է վերջին 20 տարիների ընթացքում: Այս մասին տեղեկացրել է Ռուսական տուրարդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

Հինգշաբթի Ռոստուրիզմը հրապարակել է արտերկիր մեկնած ռուսաստանցիների եւ Ռուսաստան ժամանակ օտարերկրացիների մասին առաջին կիսամյակի վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ, արտերկիր մեկնողների թիվը կրճատվել է 24%-ով՝ մինչեւ 16.4 մլն ուղեւորություն, զբոսաշրջության նպատակով ուղեւորություններինը՝ 33.8%-ով՝ մինչեւ 5.4 մլն ուղեւորություն:

«Մենք վիճակագրությանը հետեւում ենք 1995 թվականից: Այսպիսի անկում չի գրանցվել ո՛չ 1998 թվականի (-24.4%), ո՛չ էլ 2009 թվականի ճգնաժամի ընթացքում (-22.6%)»,- Տյուրինայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Նա նաեւ հավելել է, որ տուրօպերատորներն այսպիսի անկումը բացատրում են ճգնաժամով եւ ռուբլու՝ 30-50% անկմամբ: «Ընդհանուր ուղեւորությունների հաշվառման ժամանակ հաշվի են առնվում են ե՛ւ գործնական, ե՛ւ մասնավոր, ե՛ւ բուժման նպատակով այցերը, որոնք ոչ միշտ կարելի է հետաձգել կամ չեղարկել նույնիսկ ամենաբարդ տնտեսական իրավիճակներում, այդ պատճառով ընդհանուր անկումը համեմատաբար մեծ չէ: Իսկ ահա զբոսաշրջության նպատակով ուղեւորությունների թվի՝ 33.8%-ով նվազումը միանգամայն համապատասխանում է շուկայում տիրող իրավիճակին»,- ասել է Տյուրինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ