News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանում իրավիճակը վերահսկելի է, Ադրբեջանը պարզապես շարունակում է  իրականացնել իր անթույլատրելի և դատապարտելի քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանի քաղաքականությունը միտված է խոչընդոտել և միգուցե փակուղի տանել բանակցային գործընթացը, որն անընդունելի է Հայաստանի ու Արցախի իշխանությունների համար, մեզ համար միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խմբի ձևաչափում բացառապես խաղաղ կարգավորումն է»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, և որ իշխանությունը կքննարկի ադրբեջանական կողմի գնդակոծությունների հետևանքով տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին  փոխհատուցելու խնդիրը:

«Այսօր արդեն հերոսությոն է սահմանամեերձ բնակավայրերում ապրելը և այնտեղ ապրող մեր եղբայրների ու քույրերի ցանկացած խնդիր մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողի զոհվելուն, Շարմազանովն ասաց, որ թե ադրբեջանական, և թե հայկական կողմից ցանկացած կորստի պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ