News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստում որոշել է նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությանն ուղարկել Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելու մասին Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համաձայնագիրը: Այս մասին ասված է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Համաձայնագրի ստորագրումը կնպաստի օդային տարածքում Միության պետությունների արտաքին սահմանների համատեղ պաշտպանության կազմակերպմանը եւ Ռուսաստանի եւ Բելառուսի հակաօդային պաշտպանության Տարածաշրջանային միասնական համակարգի ստեղծմանը»,- հաղորդագրությունից մեջբերում է Gazeta-ն:

Բացի այդ, նշվում է, որ համաձայնագրի դրույթները երկար ժամանակով կամրապնդեն տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունը եւ կնպաստեն դրա անվտանգության ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ